Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ծերություև և երկարակեցություն

Փախուստ ծերությունից

Փախուստ ծերությունից

Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով:

 

Տելոմերները ԴՆԹ-ի քրոմոսոմների ծայրերին գտնվող հարաբերականորեն կարճ հաջորդականության նուկլեոտիդներն են: Դրանք անհրաժեշտ են ԴՆԹ-պոլիմերազա ֆերմենտի ճիշտ աշխատանքի համար,  կրկնապատկելով  գենոմը բջիջների բաժանման ժամանակ: Յուրաքանչյուր բաժանման հետ տեղի է ունենում տելոմերի կարճացում: Երբ այլևս հետագա կարճացումն անհնար է, բջիջը դադարում է  բազմանալ: Ենթադրվում է, որ հենց այդ մեխանիզմն է ընկած կենսաբանական ծերացման հիմքում: Տելոմերները երկարացնել կարող է  տելոմերազա ֆերմենտը, սակայն չափահաս մարդկանց մոտ այն մշտապես ակտիվ է միայն անընդհատ բաժանվող բջիջներում, այնպիսին, ինչպիսին ոսկրածուծի գաղութագոյացնող  միավորներն են: Տելոմերի և տելոմերազայի հայտնագործության համար Ջեկ Շոստակը, Էլիզաբեթ Բլեքբերնը և Քերոլ Գրեյդերը 2009-ին Նոբելյան մրցանակի են արժանացել: Գիտնականների մեկ այլ խումբ երկար ժամանակ մարզվող միջին տարիքի մարաթոնյան վազորդների մոտ հայտնաբերել է տելոմերի ավելի քիչ  կարճացում, քան նրանց հասակակիցների մոտ, ովքեր նվազ ակտիվ կենսակերպ են վարում: 

 

Բացի դրանից բոլոր տարիքային խմբերի պրոֆեսիոնալ վազորդների մոտ արձանագրվել է սպիտակուցների կայունացնող տելոմերների բարձր մակարդակ, ինչպես նաև լեյկոցիտներում ապոպտոզի կարգավորիչների պարունակության նվազում: Հետազոտողների կարծիքով, դա ուղղակի հաստատումն է այն փաստի, որ ֆիզիկական մարզումները դանդաղեցնում են ծերացման գործընթացը: 

 

Հետազոտությանը մասնակցել են  պրոֆեսիոնալ թեթևատլետներ, նրանց միջին տարիքը կազմել է 20,4 տարեկան և մարաթոնյան վազորդներ, նրանց միջին տարիքը եղել է 51,1, իսկ սպորտով զբաղվածությունը միջինում 35 տարի: Երկու հսկողական խմբերում ներառվել են համապատասխան տարիքի մարդիկ, ովքեր առավելապես նստակյաց կենսակերպ են վարել: պարզվել է, որ երկու խմբերի մարզիկների մոտ բարձր է տելոմերազայի ակտիվությունը և սպիտակուցների կայունացնող տելոմերների մակարդակը, նվազեցված է բջիջների բաժանման ինհիբիդորների մակարդակը համեմատած հսկողական խմբերի հետ: 

 

Ավագ տարիքային խմբի ատլետների մոտ  արձանագրվել է լեյկոցիտներում տելոմերների տարիքային ավելի քիչ կարճացում, քան հսկողական խմբում, սակայն փոքր տարիքի մարզիկների մոտ նման օրինաչափություն չի արձանագրվել: Առավել կարճացած տելոմերներ հայտնաբերվել են ավագ հսկողական խմբի   կամավորների մոտ: 

 

Հետազոտողները չեն բացառում, որ արդյունքների ճշգրտության վրա կարող են ազդել  խմբերի փոքր չափերը և էլի ինչ-որ գորոծոններ, որոնք հաշվի չեն առնվել կամավորներ ընտրելիս: Սակայն, նրանց կարծիքով,  ստացված արդյունքները վկայում են, որ մարզումների ազդեցությունը ծերացման գործընթացի վրա ավելի վաղ է դրսևորվում, քան  ազդեցությունը տելոմերի երկարության վրա: 

 

Թափանցելի հատկություններ


Ջ.Հոփքինսի անվան համալսարանի աշխատակիցները  «The lancet» ամսագրի ընթերցողներին ծանոթացրել են  հետազոտությունների արդյունքների հետ, որոնք խոստանում են լրջորեն ավելացնել շատ ծանր հիվանդությունների դեղորայքային բուժման արդյունավետությունը: 

 

Մի շարք օրգանների ներքին խոռոչները ծածկված են մածուցիկ հեղուկով` լորձով: Այն բազմաթիվ կարևոր գործառույթներ է իրականացնում, օրինակ, թույլ չի տալիս, որ փոշին թոքերի մեջ ներթափանցի: Միևնույն ժամանակ լորձը պատնեշ է ձևավորում, որի միջով չեն կարող անցնել դեպատրաստուկների մասնիկները: Այս պատնեշը հատկապես անթափանց է դառնում, եթե լորձը թանձրանում է, որը լինումէ շատ հիվանդությունների ժամանակ: 

 

Պրոֆեսոր Ջասթին Հեյնսն որ նրա գործընկերները մանրամասնորեն ուսումնասիրել են  որոշ վիրուսների հատկությունները, որոնք կարող են հեշտությամբ թափանցել լորձաթաղանթի միջով:  Արդյունքում, նրանք հայտնաբերել են, որ դեղամիջոցների մանրագույն մասնիկները լորձային պատնեշը հաղթահարելու հատկություն են ձեռք բերում, եթե դրանք ծածկված են լինում բավական տարածվար և բոլորովին անվտանգ  պոլիմերով` պոլիէթիլենգլիկոլով: 

 

Այս նյութը վաղուց և լայնորեն օգտագործվում է դեղագործությունում որպես հիմք` քսուքների համար: Այժմ գիտնականները եզրահանգում են կատարել, որպեսզի դեղամիջոցը առավել արդյունավետորեն հասնի լորձաթաղանթի մակերսին, այն հարկ է արտադրել նանոմասնիկներով, որոնք պոլիէթիլենգլիկոլից թաղանթով են պատված:  Նրանք կարծում են, որ այդպիսով հնարավոր է նշանակալիորեն բարձրացնել դեղորայքային թերապիայի ազդեցությունը քրոնիկական հայմորիտի, մուկովիսցիդոզի և այլ պաթոլոգիաների դեպքում, որոնք լորձի թանձրացում են առաջացնում: Պոլիմերային ծածկույթը նաև օգնում է հակաքաղցկեղային քիմիապատրաստուկներին առավել արդյունավետորեն հասնել մի շարք օրգանների, մասնավորապես թոքերի և արգանդի վզիկի, ուռուցքներին:  

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4 (542) 12.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ